Իմ ամառային հանգիստը

Այս տարի ես հանգստացա Սև ծովի ափին, Քոբուլեթիում: Քոբուլեթին ծովափնյա քաղաք է Վրաստանում: Սա արդեն չորրորդ տարին է, ինչ ընտանիքով հանգստանում ենք այնտեղ: Այս տարի եղանակը հիանալի էր: Ոչ մի օր անձրև չտեղաց: Երբևիցէ չէինք տեսել, որ ծովը երկու շաբաթ շարունակ հանգիստ վիճակում լիներ՝ ոչ մի մեծ ալիք չլիներ: 

Այս տարի ես պարաշյուտով թռչեցի: Մոտորանավակը ձգեց պարաշյուտին կապված պարանը և ես հայտնվեցի օդում: Այնպիսի՜ հիանալի տեսարան էր բացվում վերևից, երբ նայում էի ծովին ու ափին: Բոլոր մարդիկ կետի մեծություն ունեին:

Նստեցի նաև ծովային <<բանան>>: Այն փչովի է և ունի նստատեղեր: Մոտորանավակը քաշում է նրան մեծ արագությամբ և մի մեծ պտույտ կատարում ծովի խորքում: Իսկ վերջում անսպասելի այնպիսի շրջադարձ է կատարում, որ նրա վրա նստած բոլոր մարդիկ ընկնում են ջուրը: Շա՜տ զվարճալի էր:

Ես և հայրիկս նստեցինք սկուտեր, որը վերձրել էինք վարձույթով: Մինչև շարժվելը պայմանավորվել էինք, որ սկզբում հայրիկս վարի, իսկ հետո՝ ես: Մենք այնքան արագ էինք սլանում, որ ես մտածել անգամ չէի ուզում իմ հետո վարելու մասին...

Մի օր ընտանիքով գնացինք մոտակա քաղաքներից մեկը՝ Բաթումի: Այնտեղ հրաշալի օր անցկացրեցինք: Ես ինձ հետ վերցրել էի իմ անվավոր չմուշկները: Գիտեյի, որ այնտեղ՝ Բաթումիի բուլվարում մեծ ու հարմարավետ հրապարակ կա՝ նախատեսված հատուկ չմուշկ և հեծանիվ քշելու համար: Ես մեծ հաճույք ստացա այնտեղի չմշկասահքից:  Իսկ հետո մենք զբոսնեցինք Բաթումիում: Այցելեցինք Պիացցա հրապարակը՝ կառուցված իտալական ճարտարապետության ոճով, նստեցինք Մեծ անիվը, որտեղից բացվում էր հիանալի տեսարան դեպի Սև ծովը և տեսանք սիրահարների մետաղյա արձանները՝ Ալի և Նինո: Այդ արձանները երեկոյան լույսերի ներքո դանդաղորեն շարժվում էին իրար ընդառաջ, մոտենալով անցնում միմյանց միջով, իսկ այնուհետև հեռանում իրարից և կրկին մոտենոմ...  Ամենահետաքրքիրը Բաթումիի նորակառույց ճապանուղին էր, որը տանում էր դեպի հեռավոր մի բլուր: Այն գտնվում է 250 մետր բարձրության վրա, որտեղ կառուցված է մեծ դիտահարթակ քաղաքին նայելու համար: Այնտեղից երևում է ամբողջ Բաթումին իր հիանալի կառույցներով, աշտարակներով, քաղաքի հին ու նոր մասերով և, իհարկե, բնությամբ և ծովով: Մենք հասանք դիտահարթակ այն ժամանակ, երբ արևը մայր էր մտնում ու մենք վերևից տեսանք ինչպես ցերեկային, այնպե էլգիշերային քաղաքը: Ցերեկային քաղաքը ուշագրավ էր իր բնությամբ, իսկ գիշերայինը՝ իր հետաքրքիր և յուրահատուկ լուսավորությամբ: Գեղեցիկ լուսավորություն ունեին վրացական Տառերի աշտարակը, Մեծ անիվը, աստղագիտական ժամացույցը, նորակառույց շենքերը և փարոսը, որոնք գտնվում են բուլվարի մոտ՝ Հրաշքների այգում: Մենք տպավորություններով լի վերադարձանք Բաթումիից:

Մեկ ուրիշ օր էլ գնացինք Ուռեկի: Դա նույնպես Քոբուլեթիի հարևան քաղաքներից է: Այն հայտնի է իր լողափի բուժիչ, սև ավազով, որը մագնիսական հատկություն ունի: Ասում են, որ այդ ավազը բուժում է ոսկրային հիվանդությունները: Իմ կարծիքով դա է պատճառը, որ այնտեղի լողափը լեփ լեցուն էր մարդկանցով: Այդ լողափը հետաքրքիր կառուցվածք ուներ. պետք է ջրի մեջ շատ երկար քայլեիր, որպեսզի հասնեիր ծովի խորը մասերին: Քոբուլեթիի քարքարոտ լողափը շատ պարզ է՝ մի քանի մետր քայլում ես և արդեն խորասուզված ես ջրի մեջ: Ուռեկիի ավազոտ լողափը՝ սկզբում գնալով խորանում է, իսկ հետո սկսում է ծանծաղանալ՝ ջուրը հազիվ ծնկներս է ծածկում, և երկար քայլելուց հետո նոր վերջնականպես խորանում է: Ուռեկիում ծովի ջուրն անհամեմատ տաք է, քան Քոբուլեթիում: Պատճառը ափի ծանծաղությունն է: Քարքարոտ լողափն էլ ունի իր առավելությունը՝ ջուրը պղտոր չէ: Այդտեղ կարող ես տեսնել ոտքդ ինչի վրա ես դնում, իսկ ավազոտում ալիքները ավազը խառնում են ջրի հետ և ջուրը պղտորվում է: Մենք Ուռեկիում լողացանք, ճաշարանում ընթրեցինք և վերադարձանք տուն:

Ավելացնեմ, որ բացի չմուշկներից, այս տարի մեզ հետ վերցրել էինք նաև մեր հեծանիվը: Քոբուլեթիում կա հեծանիվների համար նախատեսված ճանապարհ և մենք այդ ճանապարհով քշում էինք մինչև քաղաքի ծայրը...

Շատ հիանալի օրեր անցկացրեցինք Քոբուլեթիում... Մեկնելուց առաջ թվում էր, թե անհետաքրքիր կլինի, քանի որ արդեն բոլոր տեսարժան վայրերն այցելել էինք՝ Ցինցինատիի լունապարկը, բուսաբանական այգին, դելֆինարիումը, Սարպին.., բայց միևնույն է շատ հետաքրքիր անցավ... Մոռացա պատմել մեր հանգստյան տան մասին: Այն երկու հարկանի էր և գտնվում էր ծովին մոտ: Մեր սենյակը բավականին մեծ էր և ուներ պատշգամբ, որտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի տան դիմացի այգին: Այգում աճում էին թզենի, ընկուզենի, պնդուկենի և մանդարինի ծառ: Տանտիրուհին էլ շատ սիրալիր կին էր: Մենք սովորաբար առավոտյան նախաճաշում էինք տան այգում: Այնտեղ կար գամակ և ես սիրում էի պառկել նրա վրա ու գիրք ընթերցել... 

Այնքան ուրախ էինք, որ այս տարի մեր վերցրած տաք հագուստներից և ոչ մեկը մեզ պետք չեկավ...