Հետաքրքիր փաստեր սողունների մասին

1.       Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտմիջնաշերտորը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

11.   Կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանիԵթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:

12.   Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:

13.   Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:

14.   Թունավոր օձերը աշխարհում մարդկանց հանդեպ վտանգավորության աստիճանով բաժանվում են 2 դասի: Առաջին դասին պատկանում են այն օձերը, որոնք մարդու վրա չեն հարձակվի, եթե նա պատահաբար կամ դիտավորյալ չդիպչի իրեն: երկրորդ դասին են պատկանում  ամենավտանգավոր տեսակները, որոնք հարձակվում են մարդու վրա, երբ վերջինս հայտնվի իրենց տեսադաշտում:

15.   Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ.-ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:

16.   Վտանգի դեպքում, մկանների շնորհիվ, մողեսը թողնում է իր պոչը և փաղչում, որը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվում է:

17.   Քամելիոնը փոխում է իր գույնը կախված հաճախ փոփոխվող էմոցիոնալ վիճակների քանակից և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ գույնը երբեմն համընկնում է տարածքի գույների հետ: Նրանք փոխում են գույնը, երբ վախենում են, զույգավորման ժամանակ, այլ քամելիոնի հետ կռվելուց և այլն: Քամելիոնը հազվադեպ է օգտագործում իր այս հնարավորությունը քողարկվելու համար, քանի որ նրանց հիմնական որսը, դրանք միջատներն են, որոնք չունեն այնպիսի տեսողություն, որպեսզի նկատեն իրենց «որսորդին»: Հարկավոր է նշել, որ քամելիոնները իրենց տեսակի մեջ գտնվելով գիշատիչների ամենաբարձր աստիճանի վրա՝ կենդանական աշխարհում չունեն թշնամիներ:

18.   Օձերի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է որոշել, թե ինչ օձ է կծել՝ թունավոր, թե՝ ոչ թունավոր: Առաջինի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած խոր վերքեր, որոնք արագ վերածվում են բշտիկների, դրանց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքերը: Երկրորդի դեպքում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ, որոնք առաջանում են վերծնոտային, քիմքային և թևաձև ոսկրերի վրա դասավորված ատամներից:

19.   Աֆրիկայում ապրող աձիքավոր և սևօձիք կոբրաները կարողանում են թքել: Նրանց թուքը պարունակում է 4 մգ թույն և շատ թունավոր է: Այն մեծ արագությամբ դուրս է գալիս ժանիքանման թունավոր ատամների անցքից՝ թռչելով 2-3 մ: Կենդանին կարող է իրար հետևից թքել մետ 30 անգամ և բավական դիպուկ՝ ուղիղ թշնամու աչքերի մեջ: Թույնը աչքերի մեջ ընկնելով կուրացնում է զոհին:

20.   Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:

 

 

 Ռուսերենից և անգլերենից թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը:

Write a comment

Comments: 4
  • #1

    szczegóły (Monday, 16 January 2017 13:28)

    monopartyjny

  • #2

    love course (Friday, 20 January 2017 12:57)

    Rupniewski

  • #3

    Մանե (Wednesday, 19 May 2021 08:12)

    Շատ հետաքրքիր էր,շնորհակալություն

  • #4

    Nare (Wednesday, 28 February 2024 23:29)

    Շատ հետաքրքիր է շնոր հակալություն նման լավ տեղեկության համար