Մամուռներ

Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր

 են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ 

իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը 

Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև 

գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:

 

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: 

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:

 

Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չոր

ացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, 

նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր,

 դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ 

բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: 

Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի

 հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով:

 

 

Write a comment

Comments: 0