<<Անտուան դե Սենտ Էկզյուպերիի աղոթքը>> վերլուծություն

Իմ կարծիքով Էկզյուպերին շատ բան է խնդրում Աստծուց: Շատ բաներ նա ինքը կարող է անել առանց ջանք թափելու կամ մի քիչդժվարությամբ: Նա խնդրում է մանր բաներ, մանրուքներ, որոնք նա ինքը կարող է անել: Օրինակ հետևողական և պատրաստակամ ինքնուրույն կարող է դառնալ: Կյանքի ժամանակը չիշտ տնօրինել նույնպես ինքնուրույն անել հնարավոր է: Յուրաքանչյուրը ունի իր ներքին ձայնը և պետք չէ ներքին ձայն խնդրել գործերը ճիշտ հերթականությամբ անելու համար…

Նա ասում է, որ երազանքները ոչ անցյալում ոչ էլ ապագայում չեն կարող օգնել, բայց իմ կարծիքով երազանք ունենալը և երազելը վատ բան չեն: Դու կարող ես այնքան երազել, որ ի վերջո այնպիսի բաներ անել, որ հասնես երազանքիտ:

Ձախողումներից և անհաջողություններից պետք չէ հիսաթափվել և գիտակցություն խնդրել: Ձախողումներից ու անհաջողություններից մարդիկ դաս են քաղում, որ այլևս նույն բանը չկրկնեն:

Որոշ մտքերի հետ էլ համաձայն եմ: Պետք չէ միայն երազել ու ոչինչ չանել: Պետք է աշխատել, կյանքը ինքնահոսի վրա չթողնել: Համաձայն եմ որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Բայց համաձայն չեմ որ ճշմարտությունը միշտ սիրելով է լսվում: Ճշմարտությունը կարող է այնքնա ցավալի լինել, որ դիրելով ասածն էլ դու դաժան հասկանաս:

Համաձայն չեմ, որ շատ խնդիրներ որոշվում են այն դեպքում, երբ դու ոչինչ չես ձեռնարկում: Ընդհակառակը ոչինչ չձեռնարկելու դեպքում ոչ մի խնդիր չի լուծվի: Կյանքում ինչ որ բան բաց թողելը բախտի և ժամանակի հարց է: Եթե բաց թողեցիր կարող է հետո ներից կարողանաս անել, բայց դեպքեր են լինում, որ այլևս չես կարող այդ բանը անել: Ամեն ինչ էլ պատահում է: Այդ պատճառով համաձայն եմ, որ պիտի չվախենալ ինչ որ բան բաց թողելուց:

 

Համաձայն եմ, որ յուրաքանչյուը պիտի ստանա այն, ինչին արժանի է, այլ ոչ թե այն ինչ որ նա շատ է ցանկանում:

Write a comment

Comments: 0