Օրը իմ աչքերով

Առավոտյան երբ արթնանում եմ, շատ հոգնած եմ լինում, քունս տանում է: Ընդhանրապես չեմ ուզում գնալ դպրոց և հոգնած եմ լինում: Մեր պատուհանից երևում է մասիս սարը և արևածագը: Բայց ես չեմ հասցնում նայել նրանց, որովհետև շտապում եմ, որ ավտոբուսից չուշանամ: Ավտոբուսում ժամանակը շատ արագ է անցնում…

 

Դպրոցում սովորական ուրախ օր է լինում: Հաճախ ուզում եմ, որ օրը շուտ վերջանա: Սիրում եմ նայել բնությանը: Դուրս եմ գալիս պատշգամբ և դիտում եմ արևամուտը: Ժամանակը արագ անցնում է և մինչև ես կենտրոնանում եմ դասերի վրա ուշ ժամ է լինում: Օրը շատ արագ է անցնում: Ես ուզում եմ ,որ օրը շուտ վերջանա, որ գա հաջորդ օրը, իսկ հաջորդ օրվանից հետո գա մյուս օրը: Կամ ընդհակառակը` ցանկանում եմ, որ օրը ավելի երկարի, որ ես ավելի շատ գործեր հասցնեմ: Իմ տրամադրությունը կախված է օրվա եղանակից: Եթե արևոտ օր է, ես ուրախ եմ, իսկ եթե անձրև է գալիս ես տխուր եմ լինում: Կամ եթե ինձ ինչ որ բան ուրախացնում է առավոտյան, ես ամբողջ օրը ուրախ եմ լիում, նույնիսկ երբ հետո ինձ ինչ որ բան տխրեցնում է, ես միևնույն է ուրախ եմ լինում: Օրվա մեջ ամենահավես պահը ավտոբուսի մեջ գնալն է: Ես այդ ժամանակ մենակ եմ, կարող եմ մտածել Տարբեր բաների մասին… Օրը իմ համար ետաքրքիր է անցնում: Մեկ մեկ ընտանիքով դուրս ենք գալիս երեկոյան զբոսնելու: Մթությունից մի քիչ վախենում եմ: Ինձ թվում է, որ մութ ստվերներից տարբեր վախենալու բաներ կարող են դուրս գալ:

Write a comment

Comments: 0