Տնային աշխատանք 07,04,14

Կետադրել հետևյալ հատվածը.

 

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։
Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։
Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդԹագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յՈվ չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ
Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։
Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։
Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր
Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.
Էսօր Մինասի տղան էր պատմումԱսում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ
Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։
Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջանՄարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւրԹագավորի հրաման ա։
Փո՛ւ, փո՛ւ
Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թեպաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.
Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։
Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։
Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։
Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ

Write a comment

Comments: 0