Կենդանիներ


Հետաքրքիր փաստեր սողունների մասին

Read More 2 Comments

Ամեոբաների մասին

Read More 0 Comments

Թիթեռնիկներ

Հետաքրքիր թիթեռնիկները

<<Նրանք երկնքի հիանալի նվեր են: Այդ պատժառով այդպիսի նվերը արժանի է կայսրուհուն: Մի՞ թե զարդերի ադամանդները կհամեմատվեն Արարչի ստեղծածի հետ:>>

Այդպես էր բացատրում Եվգենյան, Ֆրանսիայի կայսր՝ Նապոլեոն III կինը, թե ինչու իր ստացած բոլոր նվերներից ամենից շատը ուրախացավ կենդանի թիթեռնիկների համար:

Եվգենյան արտասովոր քաղաքական գոծիչ էր, մեկը այն ժամանակվա առաջին գեղեցկուհիներից, նորաձևության օրենսդիր, թիթեռների գնահատող, նորաձևություն դարձրեց ձմեռային այգիներում թիթեռներ պահելը, նաև կենդանի թիթեռներից հրավառություններ:

Եվգենյայի պատվին անվանվել է թիթեռների մի տեսակը:

Գունավորման բազմազանությամբ թիթեռները չունեն մրցակից: Ամենամեծ թիթեռի թևերի բացվածքը 30 սմ է, իսկ ամենափոքրինը՝ 2 սմ: Մի կարգի սահմաններում մասշտաբների այդպիսի բազմազանությունչկա կենդանիների ոչ մի դասում:

Շատ ժամանակակից տեխնոլոգիաներ թիթեռների բացառիկ նվերն են: Գիտնականները բացահայտել են թիթեռների թեփուկավոր թևերի գաղտնիքը: Նրանք բարձրացնում են թռչողականությունը, պահպանում են ջերմային հավասարակշռությունը: Եվ ահա, խնդրեմ մարդիկ, ստացեք ավիածածկույթ, որը կտրուկ իջեցնում է ուղղաթիռների թրթռումը և պտուտակների աղմուկը, բարձրացնում է վեր բարձրանալու արագությունը և շարժունակությունը:

Եվ նաև գերշարժուն պարաշյուտներ: Եվ գաղափարներ տեխնիկայի սառեցման նորագույն միջոցների համար:

Ինչ վերաբերվում է գունավորմանը, պարզվում է՝ թիթեռների թևերի այդպես կոչված օպտիկական թեփուկները կառուցված են ավելի հուսալի և աշխատում են ավելի այդյունավետ, քան ժամանակակից լուսադիոդները որակյալ հեռուստացույցներում և մոնիտորներում:

Քանի որ խոսում ենք թեփուկավոր միջատների օգտակարության մասին, հիշենք, որ նրանք բույսերի լավագույն (մեղուներից հետո) փոշոտողներն են: Ծաղիկների շատ տեսակներ փոշոտվում են միայն թիթեռների որոշակի տեսակներով: Հուքը բնական մետաքսի և չեսուչայի համարդա նվեր է համապատասխանաբար շերամի և չինական կաղնու սիրամարգաչկիկ:

Շատ բաների համար թիթեռները արժանի են հարգանքի:

 

Թիթեռները մարմնավորում են մեր նվիրական երազանքները: Ով չի ուզենա լինել գեղեցիկ, ազատ, երջանկությամբ թևավորված! Նրանք հիշեցնում են մեզ, որ կյանքը վաղանցուկ է, ինչու՞ այն ծախսել վհատության վրա: Ընդունեք ամեն օրը որպես նվեր, ուրախացեք և ուրախացրեք ուրիշներին:

Read More 2 Comments