Մեծագույն ինժեներներից մեկըծնվել է 157 տարի առաջ՝ 1856 թ.հուլիսի 10 ին: Կենդանության օրոքնրա հայտնագործություններիփառքը հաճախ հասնում էրուրիշներին, բայց պատմությունըամեն ինչ իր տեղն է դնում: Թերևս,բոլորից լավ դա գիտնականին իր Ձոնի մեջ արտահայտել էամերիկացի քաղաքական գործիչՖիորելլո Լա Գուարդիան, ովՏեսլայի մահվան պահին Նյու Յորքիքաղաքապետն էր. «Տեսլանիրականում մահացած չէ: Միայն նրա խեղճ մարմինն է անշարժացել: Տեսլայիիսկական ամենակարևոր մասը ապրում է իր նվաճումներում, որոնք իսկապես մեծեն, համարյա անհաշվելի են և դարձել են մեր քաղաքակրթության, մեր առօրյայիանբաժանելի մասը»: Նիկոլա Տեսլայի ծննդյան օրվա առթով կազմել ենք նրակյանքի տարբեր բնագավառների մասին ասույթների ոչ մեծ ցուցակ:
1. Ապագայի տեխնոլոգիաների մասին
Շուտով հնարավոր կլինի հաղորդագրությունների անլար փոխանցումը ամբողջաշխարհով, ինչը այնքան պարզ կլինի, որ ամեն ոք կկարողանա կրել իր հետ դրահամար սեփական սարքը և ղեկավարել այն:

2. Համբերության և պլանավորման մասին
Շատ գյուտարարների խնդիրն է՝ նրանք համբերություն չունեն: Նրանց կամքի ուժըչի բավարարում ինչ-որ բան մտքում ուսումնասիրելու դանդաղ, հստակ և պարզ,այնպես, որ նրանք ճշգրիտ պատկերացնեն՝ ինչպես դա կաշխատի: Նրանք ուզումեն անմիջապես փորձարկել մտքին առաջինը եկած գաղափարը և արդյունքումծախսում են մեծ գումարներ և շատ լավ նյութեր՝ միայն փորձնականճանապարհով պարզելու, որ սխալ ուղղությամբ են աշխատում: Բոլորս էլսխալներ ենք անում, և ավելի լավ է անել դրանք նախքան ինչ-որ բան կատարելը:

3. Իր ժառանգության մասին
Ինչպիսին կլինի իմ հետազոտությունների արդյունքը՝ ցույց կտա ժամանակը:Բայց ինչպիսին էլ լինի այն և ինչին էլ հանգեցնի, ես ավելի քան գոհացած կլինեմ,եթե եկող սերունդները ընդունեն, որ ես, թեև փոքր, բայց ներդրել եմ իմ բաժինըգիտության զարգացման մեջ:

4. Անհատականության և մարդկության մասին
Խոսելով մարդու մասին՝ միաժամանակ պատկերացնում ենք ամբողջմարդկությունը, և կիրառելով գիտական մեթոդները առանձին անհատինկատմամբ՝ պետք է հաշվի առնել այդ ֆիզիկական փաստը: Կարո՞ղ է այսօրորևիցե մեկը կասկածել, որ այս բոլոր միլիոնավոր անհատականությունները,անվերջ տեսակները և բնավորությունները մի ամբողջություն են կազմում:
Չնայած կամքի և գործողության ազատությանը՝ մենք միմյանց հետ ենք մնում,ինչպես երկնակամարի աստղերն են միացած անխզելի կապերով: Այդ կապերըանտեսանելի են, բայց մենք կարող ենք դրանք զգալ: Իմ կտրած մատը, որըարյունահոսում է, իմ մասն է: Ես տեսնում եմ ընկերոջս ցավը, և այդ ցավը ինձ էլ էխոցում. միասնական ենք ես և ընկերս: Եվ դիտելով ջախջախված թշնամուն,նույնիսկ նրան, ում համար ամենաքիչը կցավեի ամբողջ տիեզերքում, ես, միևնույնէ, ողբում եմ: Մի՞թե դա ապացույց չէ, որ մենք մի ամբողջության մասնիկ ենք:

5.Վատնողության մասին
Մենք կառուցում ենք, որպեսզի քանդենք: Մեր ջանքերն ու ռեսուրսներըմեծամասամբ վատնած են: Մեր առաջընթացը կրում է ամայության կնիքը:Ամենուր միայն ժամանակի, ջանքերի և կյանքի վատնում է: Տխուր, սակայնճշմարիտ պատկեր:

6. Կոկիկության մասին
Յուրաքանչյուրը պետք է համարի իր մարմինը մի անգին պարգև նրանցից, ումամենաշատն է սիրում, արվեստի հոյակապ ստեղծագործություն: Մարդկայինգոյության մտահղացման մեջ ամփոփած աննկարագրելի գեղեցկությունն ուգաղտնիքը այնչափ նուրբ են, որ նույնիսկ խոսքը, շունչը, հայացքը, նույնիսկմիտքը կարող են վնասել այն: Հիվանդությունները ու մահը բազմացնողփնթիությունը ոչ միայն ինքնաքայքայող, այլև անհավատալիորեն բարոյազանցսովորույթ է:

7. Իր գյուտերը յուրացնողների մասին
Թող ապագան պատմի ճշմարտությունը և գնահատական տա յուրաքանչյուրին իրաշխատանքներին և նվաճումներին համապատասխան: Ներկան նրանց էպատկանում, իսկ ապագան, հանուն որին ես իրոք աշխատել եմ՝ ինձ:

8.Կյանքի գաղտնիքների մասին
Կյանքը մի չլուծվող հավասարում է և միշտ կլինի այդպիսին, թեպետպարունակում է մի քանի հայտնի գործոններ:

Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
Write a comment