Այս տարվա ամառային ճամբարը կրկին ջոկատներով էր կազմված: Մենք ընտրում էինք մեր այն ուսուցչին, ում հետ կցանկանայինք անցկացնել ճմբարային օրերը: Ճամբարը սպորտային էր: Թենիս և այլ բակային խաղեր խաղացինք, հեծանվով գնացինք Զանգվի ափ և մաքրեցինք շրջակայքը: Արեցինք թարգմանական աշխատանքներ, պատրաստվեցինք թարգմանական ստւգատեսին: Այցելեցինք Ավ. Իսահակյանիտուն-թանգարան: Գնացինք նաև Զանգվի ձոր, թափառեցինք քաղաքում: Այցելեցինք աստղացուցարան: Խաղացինք մոնոպոլիա, շախմատ, ևայլ ինտելեկտուալ խաղեր: Դե իհարկե, օրերը չէին անցնում առանց զովացուցիչ պաղպաղակի: Կուզենայի նաև, որ այս շոգին լողավազան նույնպես այցելեինք:
Write a comment