Պատերազմ եւ քաղաքականություն. մարդկության հասարակական գիտակցության մեջ արմատավորված երկու հասկացություն, որոնցից մեկր՝ պատերազմը, մյուսի՝ քաղաքականության ուժային դրսեւորումն է, դրանով իսկ՝ վերջինիս տարատեսակներից մեկը: Ուստի, յուրաքանչյուր պատերազմ ծագում է այն դեպքում, երբ քաղաքականությունն իր բազմաթիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբանական լուծում գտնել աոաջադրված խնդիրներին: Քաղաքականության դրսեւորումներից րնդամենր մեկը լինելով՝ կրկնողական շահարկման դեպքում պատերազմը կարող է ձեոք բերել թելադրող բնույթ եւ գերակայել քաղաքականության նկատմամբ: Ծնվելով քաղաքականության պահանջներից՝ ժամանակի ընթացքում այն ի վիճակի է դաոնալ ինքնուրույն ազդեցիկ գործոն, եւ քաղաքականությունը ստիպված է լինում ծառայել իրենից իսկ սերված երեւույթին: Այս ղեպքում պատերազմը դաոնում է ինքնանպատակ եւ ինքնավերարտադրող մի գործողություն, մինչեւ որ վերջնականապես չի սպառում իր կարողությունները՝ նորից զիջելով առաջնությունը քաղաքականությանը:
Պատմական վտրձն ուսուցանում է, որ բոլոր պատերազմներն, ի վերջո, ավարտվում են քաղաքական որոշումներով, եւ շատ հաճախ քաղաքականությունը կարող է արմատական փոփոխություններ կատարել պատերազմի արդյունքներով, մանավանդ, եթե այդ պատերազմում անմիջական կամ կողմնակի մասնակցություն ունեն երրորդ ուժեր, որոնց քաղաքական եւ ռազմական կարողությունները գերազանցում են պատերազմն իրականացնող կողմերի համապատասխան հնարավորությունները:
Բացառություն են կազմում «բնաջնջման պատերազմները», երբ պատերազմի ավարտը նշանավորում են հակառակորդ կողմի քաղաքական վարչակարգի, ռազմական համակարգի, իսկ երբեմն նաեւ՝ բնակչության լիակատար ոչնչացումը:
Բոլոր ժամանակաշրջանների պատերազմներն իրենց ակնհայտ տարբերություններով հանդեձ, ունեն մի որոշակի տրամաբանական կաղապար, որի մեջ կարող են տեղավորվել փոքր ու մեծ պատերազմները՝ թույլատրելի սահմանի շեղումներով: Եթե այդ կաղապարը ներկայացնենք հիմնական սկզբունքների տեսքով' ապա կունենանք հետեւյալ պատկերը.
ա. Ցանկացած երկարաժամկետ պատերազմ կործանարար է՝ անկախ վերջնական արդյունքներից: Եթե նույնիսկ դա չի արտահայտվում անմիջապես պատերազմից հետո, դրա հետեւանքները դրսեւորվում են հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ հասարակական-քաղաքական համաղետների ձեւով: Դա առանձնապես հատկանշական է մարդկային, տնտեսական եւ սպառազինության սահմանափակ կարողություններ ունեցող երկրների համար, թեեւ իրադարձությունների տրամաբանությունն ըմբռնելով՝ ներկայիս մեծ տերությունները եւս գերադասում են զիջումներն ու խնդիրների լուծման քաղաքական ուղիների որոնումներր՝ երկարատեւ պատերազմներին: Այսօր համաշխարհային տերությունների կողմից ձեռնարկվող ռազմական գործողությունների արդյունավետության գլխավոր չափանիշը պատերազմի կարճատեւությունն է: Եթե պատերազմի ժամկետն անցնում է կարելիի սահմանը, ապա անկախ արդյունքներից՝ դա դիտվում է իբրեւ տապալված գործողություն եւ, սովորաբար, ենթակա է կասեցման: Սահմանափակ հնարավորություններով երկրների համար պատերազմների տեւողականությունը կենսական նշանակության խնդիր է եւ կարող է ավելի վճռորոշ լինել, քան բուն պատերազմի արդյունքները:
Երկարաժամկետ պատերազմները կամ երկարատեւ պատերազմական վիճակը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում առաջացնում են կողմնակի երետւյթներ, որոնք թեեւ տվյալ վտւլում ուշադրություն չեն գրավում, բայց հիմնականում պայմանավորում են պատերազմող երկրի ու նրա ժողովրդի զարգացման հետագա ընթացքը: Հասարակական կյանքում դա արտահայտվում է բնակչության ընդգծված բեւեռացմամբ, երբ հասարակության մի մասը ցուցաբերում է բացառիկ ակտիվություն, անձնազոհության եւ նվիրումի արտակարգ դրսեւորումներ՝ ուսերի վրա տանելով պատերազմի ծանրության հիմնական բեռը: Պատերազմող ժողովրդի հենց այդ հատվածն է, որ անմիջականորեն ներգրավվում է պատերազմական գործողությունների մեջ, գիտակցորեն ենթարկվում ծանր սոցիալական զրկանքների եւ, բնականաբար, առավելագույն կորուստներ տալիս իր շարքերից: Հասարակության մյուս բեւեռում կենտրոնանում են սոցիալական տարբեր շերտերը ներկայացնող մարդկանց ստվար խմբերը, որոնք, պատերազմական իրավիճակից թելադրվող պահանջների համաձայն, ինքնադրսեւորվելու հոգեւոր եւ ֆիզիկական ունակություններ չունեն (դա չի կարելի գնահատել իբրեւ դրական կամ բացասական երեւույթ, քանի որ դա օբյեկտիվ պրոցես է, որին ենթակա են բոլոր պատերազմող երկրների հասարակությունները): Նրանք, հեռու մնալով պատերազմին անմիջական մասնակցությունից եւ մերժելով պատերազմական իրավիճակի «գիտակցական ըմբռնումը», դրանով իսկ ազատվելով բարոյական բնույթի որոշակի սահմանափակումներից, լայն հնարավորություններ են ունենում արագընթաց առաջխաղացում ապրել՝ զբաղեցնելով պատերազմող երկրի տնտեսական-քաղաքական կյանքի օղակներր, իսկ հաճախ նաեւ՝ նրանց կառավարող բարձունքները: Պատերազմի տեւողականությանը զուգահեռ նվազում է բնակչության ակտիվ հատվածի տեսակարար կշիռը՝ իր տեղը զիջելով համաձայնողական տրամադրություններով համակված մյուս հատվածի ներկայացուցիչներին: Այղ պրոցեսը տեղի է ունենում նաեւ ռազմաճակատներում, որովհետեւ ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պատերազմող զորամասերի համալրման կամավորական սկզբունքը փոխարինել ընդհանուր զորահավաքով, ուր, բնականաբար, ներգրավվում են նաեւ նրանք, ում համար խորթ կամ պարզապես անընկալելի են պատերազմի նպատակները:
Այսպիսով, երկարատեւ պատերազմն ի վերջո հանգեցնում է տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը, որի հետեւանքով այդ պատերազմի վերջնական ելքը, ինչպես եւ երկրի հետպատերազմյան ապագան, որոշում են սոցիալապես իներտ, առավելապես «ապազգային >>-հավասարակշռված տարրերը, որոնք պատերազմի ավարտին արդեն մեծամասնություն են կազմում եւ ունենում են իշխանության համապատասխան լծակներ: Պատերազմի երկարատեւության դեպքում հասարակության «ճակատային» հատվածի եւ «թիկունքի» միջեւ առաջանում են գաղափարական եւ այլ բնույթի անխուսափելի խոր հակասություններ, որոնք հիմնականում լուծվում են հօգուտ «թիկունքի», քանզի, ինչպես նշեցինք, նրանք առավելագույնս պահպանում են իրենց ուժերը: Պատմությանն ուսանում է, որ նման պրոցես անցած երկրները շատ հեշտությամբ կորցնում են ձեռք բերած հաջողությունները եւ խիստ անպաշտպան են մնում հետագա վտրձությունների աոջեւ:
Տնտեսության ոլորտում եւս երկարաժամկետ պատերազմների կամ երկարատեւ պատերազմական վիճակի հետեւանքները խիստ անմխիթար են: Նոր ժամանակներում դա նախեւաոաջ արտահայտվում է տվյալ երկրից ֆինանսական կապիտալի բոտն արտահոսքով, ինչը պայմանավորված է անվստահության եւ անապահովության գերակայող մթնոլորտով: Պատերազմող երկրի տնտեսությունը, աոավել եւս եթե այն ենթակա է հաղորդակցական շրջափակումնեըի, ձեոք է բերում ընդգծված չարաշահական աոեւտրի բնույթ: Գործարար շրջանները հիմնականում խուսափում են արտադրություն տվող ճյուղերում ֆինանսական ներդրումներից, գերադասելով կապիտալի արագ շրջապտույտը՝ ստացված եկամուտը տեղափոխելով առավել կայուն եւ ապահով երկրների տարածքը: Դա, իր հերթին, առաջ է բերում զանգվածային գործազրկություն, հումանիտար եւ բնական գիտություններում արմատական ուսումնասիրությունների դադարեցում, իսկ դրանց կիրառական ոլորտը խիստ նեղանում է՝ ծառայելով միայն այսօրվա պահանջների բավարարմանը: Պատերազմական ծախսերը եւ ապրանքային արտադրության պակասը ստիպված են լինում լրացնել պետական վերահսկողության տակ գտնվող տնտեսական հզորություններով, որոնք շնչահեղձ են լինում կենտրոնացված կառավարման կապանքների՝ օրեցօր աճող ամրությունից: Արդյունքում, ապրանքային ծայրագույն սղության առկայությամբ հանդերձ, սառեցվում է արտադրությունը, եւ տնտեսական կարողությունները հասնում են նվազագույնի: Նույնիսկ պատերազմի հաղթական ավարտը չի շտկում տնտեսության վիճակը, եւ տվյալ երկիրը ստիպված է արմատական զիջումների գնալ քաղաքականության ոլորտում այն երկրներին, որոնք կարող են աջակցել տնտեսության վերականգնման գործում: Սա, ըստ էության, ի չիք է դարձնում պատերազմում ձեոք բերած նվաճումները, եւ տվյալ երկրի քաղաքական ինքնուրույնությունը դառնում է շատ ավելի սահմանափակ, քան նույնիսկ պատերազմից առաջ:
Վարչական-կառավարման մարմիններում երկարատեւ պատերազմական վիճակը մշակում է յուրօրինակ աշխատաոճ, որի առանցքը կազմում են, մի կողմից՝ ամենաանհրատապ խնդիրների լուծման նվազագույն հնարավորություններն ապահովելու աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ այժմեական եւ հեռանկարային ցանկացած համակարգված ծրագրի անտեսումը՝ պատերազմական իրավիճակից բխող տարաբնույթ արդարացումների հնարավորություններով հանդերձ: Երկարատեւ պատերազմական իրավիճակում ապրող երկրի վարչակարգը ժամանակի ընթացքում պատանդ է դառնում իրավիճակին եւ գործում է ըստ նրա թելադրանքի: Դա ակնհայտորեն արտահայտվում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության ոլորտներում: Նման վարչակարգը կորցնում է բնականոն պայմաններում գործելու կարողությունը, եւ արտակարգ իրավիճակների պահպանումը դաոնում է նրա հարատեւման կայուն երաշխիքը: Դրանով իսկ, արտակարգ իրավիճակի սինդրոմը ձեոք է բերում «ավանդույթային» բնույթ եւ պարտադրվում է երկրին ու ժողովրդին' անկախ իրավիճակի փոփոխությունից:
բ. Պատերազմի ռազմական արդյունքները որոշիչ նշանակություն չունեն, եթե դրանք քաղաքական ատյաններում պաշտպանված չեն: Բոլոր ժամանակներում, իսկ մեր օրերում' աոավել եւս, պատերազմների վերջնական արդյունքները որոշվում են մեծ քաղաքականության շրջանակներում: Ինչպես եւ նախկինում, սոսկ ուժային միջոցներով խնդիրների լուծումը գերհզոր տերությունների մենաշնորհն է, թեեւ երբեմն նրանք եւս ստիպված են հաշվի նստել քաղաքական իրողությունների հետ: Տարածքային եւ սահմանային որեւէ բնույթի փոփոխություն հնարավոր չէ, եթե այն չի պաշտպանվում մեծ քաղաքականության համապատասխան շրջանակների կողմից:
Այսօր աշխարհում գոյություն ունեն քաղաքական եւ տնտեսական մշակված մեխանիզմներ, որոնց գործադրումով կարելի է ծնկի րերել անհնազանդ երկրորդական երկրներին: Քաղաքականապես անպաշտպան երկրների դիմակայությունը մեծ քաղաքականության շրջաններում րնդունված որոշումներին կարող է լոկ որոշ ժամանակով հետաձգել հանգուցալուծումր, բայց էական փոփոխությունների չի հանգեցնում: Պատերազմական իրավիճակի ժամանակային երկարաձգումը եւ նրա հուսահատական, դրանով իսկ արյունալի դրսէոորումները սկզբունքորեն չեն հակասում մեծ քաղաքականության շահերին: Ընդհակառակն, նման պատերազմներից երկրներն ու նրանց ժողովուրդներր դուրս են գալիս բազմակողմանիորեն խիստ հյուծված վիճակում, ինչը հնարավորություն է տափս ամենածայրահեղ թելադրանքը կիրառել նրանց նկատմամբ: Մեծ քաղաքականության ժամանակակից միտումն ուղղված է հնարավորին չափ «զսպաշապիկի» մեջ ներգրավելուն, ուր նրանց ազգային, հասարակական եւ քաղաքական նկրտումները իրականացվում են սահմանված կանոնակարգի շրջանակներում: Չնախատեսված խախտումները հասցվում են նվազագույնի' կիրառելով ներքին եւ արտաքին ազդեցության անհրաժեշտ լծակները: Աննշան բացառություն են կազմում այն երկրները, որոնք կարողանում են իրենց նկրտումները բարձրացնել համամարդկային խնդիրների մակարդակի, նրանց հանգուցալուծումը միահյուսել մեծ քաղաքականության շահերի հետ, եւ դրանով իսկ համապատասխան աջակցություն ստանալ հզոր տերություններից: Ուստի պատմության տրամաբանությունը բացառում է լոկալ պատերազմներում ռազմական հաղթանակների քաղաքական վավերացումր առանց մեծ քաղաքականության համապատասխան շահագրգռվածության եւ հուշում է, որ դրանք խնդիրների հանգուցալուծման համար սպառիչ գործոն լինել չեն կարող:
գ. Պատերազմում հաղթում է այն կողմը, որը ճանաչում է քաղաքականության աոաջնայնությունը եւ պատերազմը ենթարկում է նրա պահանջներին: Վերելում արդեն նշեցինք, որ պատերազմն ընդամենը մեկն է քաղաքականության տարատեսակներից էո, ըստ այդմ, բնական է ճանաչել քաղաքականության աոաջնայնությունը: Բ՛նական այս իրավիճակի ընկալման եւ գործնական կիրառման աստիճանից է կախված նաեւ պատերազմների հանգուցալուծումը հօգուտ այս կամ այն կողմի: Պատերազմի եւ քաղաքականության տրամաբանությունները ոչ միշտ են համընկնում, եւ միայն տվյալ երկրի քաղաքական ընտրախավի կարողություններն են, որ հնարավորություն են տալիս լավագույն ձեւով համադրել այս երկուսը միմյանց հետ: Այնուամենայնիվ, խիստ սկզբունքային խնդիր է՝ թույլ չտալ պատերազմի եւ նրա հետ կապված շահագրգիռ պետական կառավարման օղակների եւ ոչ պետական մարմինների գերակայության հաստատումը քաղաքականության նկատմամբ: Փորձը ցույց է տափս, որ արհեստականորեն հասնել այս նպատակին հնարավոր չէ: Եթե պատերազմող երկրի քաղաքականությունը թույլ է, ապա այն վաղ թե ուշ կորցնում է վերահսկողությունը պատերազմի նկատմամբ: Պատերազմի ընթացքը իրեն ենթարկելու թույլ քաղաքականության փորձերը դատապարտված են անհաջողության եւ լավագույն դեպքում կարոդ են արտահայտվել անձնատուր լինելու բոնի պրոցեսով, եթե դրա համար կան բավարար ուժեր եւ ազդեցության լծակներ: Սահմանափակ հնարավորություններով պատերազմող երկրների համար ուժեղ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի, եւ եթե որոշակի ռազմական թուլությունը կարող է արդյունավետորեն փոխհատուցվել ուժեղ քաղաքականության առկայությամբ, ապա հակառակն ակնկալելու հույսերը խիստ նվազագույն են:
դ. Պատերազմում երրորդ ուժերի քաղաքական եւ ռազմական միջամտությունը կամ դրա հնարավորությունր չի ծառայում պատերազմող երկրի շահերին, եթե այդ ուժերը նրա կայուն դաշնակիցներր չեն եւ կամ աշխարհքաղաքական նկատառումներով չեն պաշտպանում նրա կոդմից հետապնդվող նպատակները: Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կողմից ենթակա է շահարկման, առավել եւս' տարածքային պատերազմները վտքր պետությունների միջեւ: Ազդեցիկ երրորդ ուժերի միջամտության լավագույն տարբերակը նրանց կայուն աջակցությունն է պատերազմող կողմերից մեկին: Այս դեպքում ռազմական գործողությունների արդյունքները եւ նրանց քաղաքական վավերացումր հստակ դրսեւորում են ունենում: Սա որոշ իմաստով դրական գործոն է նաեւ պարտվող կողմի համար, որովհետեւ զրկում է նրան պատրանքներով առաջնորդվելու հնարավորությունից եւ հարկադրում ժամանակին դադարեցնել պատերազմը՝ դրանով իսկ խուսափելով քաղաքական, տնտեսական եւ մարդկային կարողությունների ծայրահեղ վատնումից:
Իրադարձությունների զարգացումն առավել ողբերգական ընթացք է ընդունում այն դեպքում, երբ երրորդ ուժերի միջամտությունը կրում է «անկողմնակալ» բնույթ, որն արտահայտվում է տակտիկական նպատակներով պատերազմող կողմերից որեւէ մեկին ժամանակավոր աջակցություն ցույց տսղով: Այս դեպքում երկու կողմն էլ դատապարտված են վերջնական հաջողությունն ապահովելու երկարատեւ պատրանքի եւ իրենց երկրները հասցնում են հյուծվածության առավելագույն աստիճանի: Նման պատերազմի քաղաքական հանգուցալուծման ժամանակ բուն պատերազմող կողմերը որեւէ որոշակի դեր չեն խաղում, եւ խնդիրը լուծվում է մեծ տերությունների միջեւ ձեոք բերված համաձայնությունների համապատասխան: Երրորդ ուժի ժամանակավոր աջակցությունր կարող է դրական գործոն դաոնալ միայն այն դեպքում, երբ տվյալ պատերազմող կողմը ունի քաղաքական կամ այլ բնույթի ազդեցիկ լծակներ, որոնց կիրաոմամբ նա կարող է արձանագրել ձեոք բերած նվաճումներր: Հենց դա էլ ուժեղ քաղաքականության եւ պատերազմի նկատմամբ վերահսկողության իրականացման արտահայտությունն է, երբ առավելագույն բարեն- պաստության իքս ժամին պատերազմող երկիրն ի վիճակի է կանգնեցնել իրադարձությունների զարգացումը եւ դա վավերացնել քաղաքական որոշումներով: ե. Տարածքային խնդիրների հետ կապված պատերազմների ավարտը խնդրի լուծման վերջնական տարբերակ լինել չի կարող եւ անխուսափելիորեն կրկին Երեւան կգա ապագայում: Անկախ պատերազմի արդյունքներից' տվյալ երկիրը պետք է անընդմեջ աշխատանք տանի իր անվտանգության երաշխիքները ձեոք բերելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Ապագայի համար անչափ կարետր է այն խնդիրը, թե ինչպիսի կարողություններով է դուրս եկել երկիրը տվյալ պատերազմից: Եթե նույնիսկ այդ պատերազմը հաղթական է, բայց հաղթանակի զոհասեղանի վրա վատնվել են այդ երկրի ու նրա ժողովրդի կարողություններր, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը, ապա հեռանկարում կպահանջվի ուժերի առավելագույն գերլարում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կորուստները եւ անհրաժեշտ ձեւով նախապատրաստվել նոր փորձություններին: Սակայն պատմությունր ցույց է տափս, որ փոքր եւ սահմանափակ կարողություններով ժողովուրդների համար հաղթանակի, իսկ առավել եւս' պարտության նման տարբերակը ճակատագրական է լինում: Եւ այստեղ վճռորոշ դեր պետք է խաղա քաղաքականությունը՝ իրադարձությունները վերահսկելու իր կարողությամբ: Այն ժողովուրդները, որոնք հաղթելու հավակնություն ունեն ոչ միայն տվյալ փուլում, այլեւ հեռանկարում՝ պետք է ունենան նաեւ ինքնակառավարման եւ ինքնազսպման գործուն մեխանիզմներ, որոնք գործի են դրվում իրավասու մարմինների կողմից կրիտիկական կետի սահմանման դեպքում: Եւ այդ պարագային համազգային կարգապահության եւ ինքնագիտակցականության բարձր մակարդակի դրսետրում է անհրաժեշտ: Դա այն պարտադիր նախապայմանն է, որ զրկել եւ զրկում է շատ երկրների իրենց ճակատագիրը խոհեմաբար տնօրինելու հնարավորությունից:
զ. Եւ պատերազմում, եւ քաղաքականության մեջ որոշիչը կարողությունների աստիճանն է: Պատերազմում թերացող ժողովրդին քաղաքականությունն անվտանգության կայուն երաշխիքներ ապահովել չի կարող, իսկ քաղաքականության մեջ անկարող պետությանը չի փրկում նույնիսկ ժողովրդի բացառիկ անձնազոհությունը: Հաջողությունն ապահովվում է այն դեպքում, երբ ստեղծարար ու արդյունավետ քաղաքական միտքը ներդաշնակում է պաշտպանվելու ընդունակ ժողովրդի ամուր կամքի հետ: էո, այնուամենայնիվ, քաղաքականության դերը վճռորոշ է, քանզի նա է կոչված ապահովել այն պայմանները, որոնք խթանում են տվյալ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ հոգետր առաջընթացը, նա է, որ ի վիճակի է դադարեցնելու եւ կանխելու պատերազմներր եւ, վերջապես, նրա կարողությունների աստիճանն է որոշում այս կամ այն ժողովրդի տեղը համաշխարհային քաղաքականության աստիճանակարգում: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձեւավորման վրա, համապատասխան միջոցներ չեն հատկացնում քաղաքականության իրականացման համար, քաղաքականությունն իրականացնող իրավասու մարմիններից չեն պահանջում աշխատանքի շոշափելի արդյունքներ՝ անպաշտպան են իրադարձությունների զարգացման աոաջ եւ վտանգում են թե իրենց, թե սերունդների ապագան:
20-րդ դարի վերջին քառորդը որակապես նոր աստիճանի վրա բարձրացրեց պատերազմի նկատմամբ քաղաքականության աոաջնայնության խնդիրը: Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված նոր իրողությունների պայմաններում մեծ տերությունները զրկված են իրենց ազգային խնդիրները ուժի գործադրման միջոցով լուծելու հնարավորությունից, ինչը, սակայն, չի կարող օրակարգից դուրս թողնել այդ խնդիրները: Արեւմուտքը աոաջ քաշեց եւ հետեւոդականորեն պաշտպանում է բոլոր, այդ թվում նաեւ՝ տարածքային եւ սահմանային խնդիրների լուծման միայն քաղաքական ուղիների ընտրությունը, որոնց հնարավորությունն ապացուցում է Եւրոպայում եւ Ասիայում արմատական փոփոխություններ կատարելով: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակէղ: Սա պետք է լինի Արեւմուտքի կողմից կառուցվող նոր աշխարհակարգի քաղաքական հիմնաքարը եւ, չանդրադառնալով նրա հաջողության հնարավորությանը, անհրաժեշտ է, սակայն, անպայմանորեն հաշվի առնել, որ Արեւմուտքն ի վիճակի է զոհաբերել բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն իր կենսական շահերին համապատասխանող ծրագրի իրականացմանը:
«Հայաստան-Միջին Արեւեյք» վերլուծական բաժին Հայաստանի Հանրապետություն, դեկտեմբեր(?), 1992
Վերլուծություն
Տիգրան Հայրապետյանի <<Պատերազմ և քաղաքականություն>> հոդվածը պատերազմի բացասական ազդեցության մասին է: Հեղինակը ասում է, որ պատերազմը քաղաքականության տարատեսակներից մեկն է, որը առաջանում է, երբ քաղաքականությունն իր բազմաթիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբանական լուծում գտնել առաջադրված խնդիրներին: Պատերազմը ունենում է մի շարք բացասական ազդեցություններ պատերազմող երկրների վրա. Այն կարող է լինել կործանարար, պատերազմող երկրները խիստ թուլանում են և քաղաքանապես և տնտեսապես և ֆինանսապես: Դա իր հերթին առաջ է բերում գործազրկության, հումանիտար և բնական գիտություններում ուսումնասիրությունների դադարեցման, և այլն: Երկիրը ունենում է մեծ կորուստներ: Պատերազմից հետո երկրի տնտեսական վիճակը ավելի է վատանում, քան պատերազմից առաջ էր: Երկարատև պատերազմը կարող է հանգեցնել տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը: Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կողմից ենթակա է շահարկման, առավել ևս՝ տարածքային պատերազմները փոքր պետությունների միջև: Եվ վերջ ի վերջո պատերազմն ավարտվում է քաղաքական որոշումներով: Հաղթում է այն երկիրը, որը քաղաքապես ավելի ուժեղ է և ունի հզոր դաշնակից պետություն: Նույնիսկ պատերազմը հաղթելուց հետո հարցը վերջնականապես չի լուծվում, և անխուսափելիորեն կրկին երևան է գալիս ապագայում: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակել: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձևավորման վրա, անպաշտպան են իրադարձությունների զարգացման առաջ և վտանգում են թե իրենց, թե սերունդների ապագան:
Մուտքագրումն ու վերլուծությունը Սիրանուշ Ասատրյանի, 10-րդ դասարան
Write a comment