Ընդգծիր բայերը, որոշիր դրանց սեռը։ Կրկնվող բայերը դուրս բերել պետք չէ։
Հեռացումի խոսքեր
Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել (ներգործական) ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել (չեսզոք), հեռանալիս չանիծես (ներգործ․) .
Կյանքս կանցնի (չեզոք), կմարի (չեզոք) — բայց երգս կա (չեզոք), կապրի (չեզոք) դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — Դու գիտե՞ս (ներգործ․) — ինձ ոչ-ոք չի ճանաչում (ներգործ․)`
Կարծես ուրի՛շն է երգում (ներգործ․) կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ (չեզոք) ու լռել (չեզոք)
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել (ներգործ․),
Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է (ներգործ․) մեկը քեզ:
Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — Ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան (ներգործ․)…
Մոտենում է (չեզոք), քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա (չեզոք) կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ (ներգերծ․) կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան (չեզոք), որ օրերս ներե՛ն (ներգործ․) ինձ:
Գուցե՛ հանկարծ կասկածեմ (ներգործ․) , չհավատամ (ներգերծ․) ինքս, Ես,
Ու սուտ թվա (ներգործ․) իմ հոգուն Քո կարոտը սրբազան…
— Ի՛նչ էլ լինի (ներգործ․), քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս (ներգործ․)
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…
Write a comment