Մարմնի դիրքը տարածության մեջ որոշելու համար պետք է ունենալ մեկ այլ մարմին, որի նկատմամբ էլ կդիտարկվի առաջինի դիրքը: Այդ մեկ այ մարմինը անվանվում է հաշվարկման մարմին: Եռաչափ տարածության մեջ նյութական կետի դիրքը տրվում է դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի մեջ: Դրանք 3 փոխուղղահայաց ուղիղների են, որոնց անվանում են կոորդինատական ուղիղներ: Կորդինատային ուղիղների հատման կետը կոչվում է հաշվարկման մարմին կամ հաշվարկման սկզբնակետ, իսկ կետի կոորդինատները որոշվում են այդ ուղիղների վրա կետի պրոեկցիաների միջոցով:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է շարջումը կոչվում է հաշվարկման մարմին:
Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում:
Օրինակ՝ ավտոմեքենան շարժվում է ժանապարհի նկատմամբ, իսկ ճանապարհը՝ վարորդի: Արեգակնային համակարգում մոլորակները ժարժվում են պտտվելով Արգակի շուրջ, և շարժվում են իրար նկատմամբ:
Հետևաբար մեխանիկական շարժումը կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից: Շարժման հետագիծը նույնպես կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից:
Շարժումը ըստ հետագծի ձևի բաժանվում է երկու տեսակի՝ ուղղագիծ և կորագիծ, իսկ ըստ բնույթի՝ անհավասարաչափ և անհավասարաչափ:
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհ: Հետևաբար մարմնի անցած ճանապարհի հարաբերությունը այն ժամանակին, որի ընթացքում անցել է այդ ճանապարհը, հաստատուն մեծություն է: V=S/t, չափման միավոր ՄՀ-ում-1մ/վ:
Անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է ոչ հավասար ճանապարհներ: Օրինակ՝ մեղվի քայլելը գետնի վրայով:
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը մարմնի անցած ամբողջ ճանապարհի հարաբերությունն է այն ժամանակի վրա, որի ընթացքում անցել է այդ ճանապարհը:
Vմիջ=S1+S2+S3/t1+t1+t3
Շարժումը, որի ժամանակ արագության մոդուլն աճում է ,կոչվում է արագացող շարժում, իսկ նվազող արագության մոդուլովը՝ դանդաղող:
Կորագիծ շարժում: Օր.՝ մեքենայի անիվի պտտվելը, հոլի պտտվելը, ուղղաթիռի ֆռիկի պտտվելը:
Կոր գծով, մոդուլով հաստատուն արագությամբ շարժումը կոչվում է կորագիծ հավասարաչափ շարժում: Կորագիծ շարժման ակնթարթային արագություն կոչվում է ժամանակի տվյալ պահին կամ հետագծի տվյալ կետում մարմնի արագությունը:
Անվերջ փոքր ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը կոչվում է ակնթարթային արագացում կամ, պարզապես, արագացում:
Անկյունային արագությունը հավասար է 1 միավորի, եթե հավասարաչափ շրջանագծային շարժում կատարող մարմնի շառավիղ-վեկտորը 1 վայրկյանում գծում է 1 ռադիանի հավասար կենտրոնական անկյուն:
Եթե հայտնի է անկյունային արագությունը, ապա հավասարումը մեխանիկայի հիմնական խնդրի լուծումն է, ուստի՝ այն անվանում են հավասարաչափ շրջանագծային շարժման հավասարում:
Մարմնի շրջանագծային շարժումը հաճախ բնութագրում են նաև այն ժամանակով, որի ընթացքում մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ: Դա անվանում են պտտման պարբերություն: T=t/N
Write a comment