Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ Մինչ այժմ ընթերցել էի Իսահակյանի բանաստեղծությունները ( «Ես ձեզ ասում եմ», «Ռավեննայում», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Արագածին»): Կարծում էի, որ Իսահակյանի բանաստեղծությունները հեշտ ընթեռնելի են և գեղեցիկ: Իսահակյանի բանաստեղծություններից հավանում եմ <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը: Այնտեղ շատ պարզ երևում է, թե ինչպես է մի աղջիկ գերել Իսահակյանին և նա գիտակցելով, որ միևնույն է նա կարող է իր սիրտը կոտրել, չի կարողացել դիմադրել և աղջկա մասին բանաստեղծություն է գրել:
Այս տարի կարդացի Իսահակյանի արձակ ստեղծագործությունները («Մի հին չինական զրույց», <<Երկու արվեստագետ>>, <<Երջանկության իմաստը>> ): Այդպիսի պատմվածքներ դեռևս չէի կարդացել: Առաջին հայացքից տարօրինակ էին և պարզունակ, բայ մի քանի անգամ կարդալուց հետ երևում է թաքնված իմաստն ու ասելիքը: Իմ կարծիքով Իսահակյանը հենց իր պատմվածքների միջոցով է ուզում ժողովրդին հասցնել իր ասելիքը: <<Երկու արվեստագետ>> պատմվածքի միջոցով ուզում է ասել, որ ժողովրդին, որ չպետք է բավարարվել ոչնչով, միշտ պետք է ձգտել ավելիին և չհանձնվել: <<Երջանկության իմաստը>> պատմվածքով ուզում է ասած լինել, որ պետք չէ ընկնել երջանկության փնտրտուքների մեջ: Իսահակյանը գրականությունից բացի զբաղվել է նաև քաղաքականությամբ, ցանկացել է իր քաղաքական մտքերը թաքցնել իր ստեղծագործությունների մեջ, որովհետև պարզ հրապարակելու դեպքում կարող էր ձերբակալվել: Օրինակ՝ <<Մի հին չինական զրույց>> պատմվածքով ուզում է քննադատել իշխանություններին, որ իրենց գործը լավ չեն կատարում: <<Ես ձեզ ասում եմ>> բանաստեղծության մեջ ոգու սովով տառապող մարդիկ հենց իշխանություններն են, ովքեր ընկած են միայն նյութականի հետևից: Քաղաքականությունում իրավիճակը մինչ այժմ նույնն է: Փաստորեն այն ժամանակներից մինչև հիմա ոչինչ չի փոխվել: Իմ կարծիքով հենց այդ պատճառով Իսահակյանին կարելի է համարել ժամանակակից գրող:
Write a comment