Հայերի ծագման վերաբերյալ կա 4 տեսություն.
1. Պատմահայր Մովսես Խորենացի 5րդ դար (նախաքրիստոնեական տեսություն)
Ըստ պատմահոր հայերը ծագել են Հայկ նահապետից, հայտնի է, որ Ք.Ա. 2492թ.-ի օգոստոսի 11-ին Հայկը Խոշաբ գետի ափին հաղթեց Բաբելոնի արքա Բելին: Այսպես Հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը:
2. Քրիստոնեական տեսություն
Ըստ աստվածաշնչի Նոյի տապանը հանգրվանեց Արարատի վրա: Ջրհեղեղից հետո Նոյը իր 3 որդիների հետ (Սեմի, Քամի, Հաբեթի) իջավ Արարատից: Հայաստանում մնաց Հաբեթը, ով ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունով որդի: Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր բնակավայրը, որը կոչվեց Թորգոմատուն (Հաբեթածին, Թեգերամա): Այնուհետև Թորգոմից ծնվեց Հայկը, որից էլ առաջացավ Հայ ժողովուրդը, Հայաստանը:
3. Հունական տեսություն
Ըստ հույների Յասոն անունով արգոնավորդը Հունաստանից գալիս է Սև ծովի արևելյան ափերը` Կոլխիդա ոսկեգեղմը տանելու: Ոսկեգեղմը խորհրդանշում է հարստություն և երջանկություն: Երբ որ վերցնում են ոսկեգեղմը, նավաստիներից մեկը, որի անունն էր Արմենոս, ասում է որ ես ձեզ հետ չեմ վերադառնա և իբր Արմենոսը եկել է ներկայիս հայաստան ու իր անունով ստեղծել Արմենիա երկիրը:
4. Վրացական ավանդույթ (9-11րդ դարեր)
Ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ունեցել է 8 որդի, որից ավագը եղել է Հայոսը (Հայկը), Թորգոմը նրան ժառանգություն թողեց Հայաստանը: Մյուս որդուն՝ Քարթլոսին թողեց ներկայիս Վրաստանը և այսպես մյուս 6 զավակներին բաժանեց ամբողջ իր ունեցած տարածքները, ու առաջացան Կովկասյան ժողովուրդները:
Write a comment