«Մաթոմիր»-ը անվճար մաթեմատիկական ծրագր է, որը ստեղծվել է 2009 թ.-ին Microsoft Windows օպերացիոն համակարգի համար: Ծրագրի օգնությամբ հեշտությամբ կարել է մաթեմատիկական բանաձևեր մուտքագրել համակարգչի մեջ: Ահա ես կներկայացնեմ նրա հնարավորություններից մի քանիսը.
1. Սլաքով ցանկացած տեղ սեղմելիս հնարավոր է գրել բանաձևեր և տառեր:
2. Սեղմելով Alt կարող եք գրել ձեր ցանկացած թվի աստիճանը:
Օրինակ՝
3. Գրելու վիճակից դուրս գալու համար սեղմեք Esc
4. Կոտորակ գրելու համար սեղմեք // կամ Shift+3 (#)
5. Կոտորակը գրելուց հետո սեղմեք Enter
6. Սինուս, կոսինուս, տանգենս, կոտանգենս գերլու համար գրեք \sin , \cos , \tg , \ctg կամ sin. , cos. , tg. , ctg.
7. Հռոմեական տառեր գրելու համար տառը սեղմեք երկու անգամ, օրինակ π գրելու համար սեղմեք p տառը երկու անգամ՝ pp, α գրելու համար սեղմեք a տառը երկու անգամ:
8. Փակագծեր դնելու համար բավական է սեղմել միայն մեկ փակագիծը՝ Shift+9
9. Արմատի նշանը դնելու համար սեղմեք Ctrl+R
10. Ձախ կողմի գործիքների վանդակները մեծացնելու համար արեք հետևյալ քայլերը
View>Toolbax and content menu>Large
11. Բանաձևը պատճենելու համար սեղմեք վայրը, որտեղ որ ցանկանում եք այն լինի և սեղմեք բանաձևի վրա
12. Վեկտորի նշանը՝
13. Կրճատելու համար՝
14. Համակարգի նշանը դնելու համար՝
15. Ինդեքսում թիվ գերլու համար՝
16. Ջնջելու համար նշեք բանաձևը և սեղմեք Delete
17. Մնացած մաթեմատիկական նշանները՝
18. Եթե ցանկանում եք նշանները դնել ստեղնաշարի օգնությամբ, ապա սլաքը յուրաքանչյուր նշանի վրա պահելիս ներքևում երևում է նրա կոդը (ոչ բոլոր նշանները կարելի է այդպես դնել)
Օրինակ՝ անվերջության նշանը \infty
19. Երկրաչափական նշաններ (սեղմելով ձեր ուզած պատկերի վրա, կարող եք այն գծել)
20. Կա նաև մատիտի նշան: Դրա շնորհիվ կարող եք սլաքի օգնությամբնկարել կամ գրել ինչ որ ցանկանաք:
Ձեռնարկը պատրաստեց Սիրանուշ Ասատրյանը, 9-1 դասարան, 2016
Write a comment
sex telefon (Monday, 16 January 2017 19:56)
spłacając