«… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։
Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:
Ես համաձայն եմ այս մտքի հետ: Թշվառ ենք նրանով, որ անցյալում մենք թույլ ենք տվել շատ սխալներ, և հիմա էլ շարունակում ենք նույն սխալները թույլ տալ: Դժբախտ ենք, որովհետև քաջ, նպատակասլաց և հոգով ուժեղ մարդկանց կողքին շատ կան ագահ մարդիկ: Հիմանականում երբ եղել են հզոր թագավորներ, իշխաններ, բարեգործներ, նրանցից աշխատել են ազատվել, մատնել թշնամիներին կամ սպանել, որպեսզի չխանգարեն նրանց իրենց վատ նպատակները և տիրելու գաղափարը իրականացնելու համար: Շատերը չեն ուզում ընդունել դառը ճշմարտությունը, ավելի հեշտ է ապրել առանց այդ ճշմարտության և կյանքն ավելի հեշտ կթվա, սակայն անհոգ չի լինի: Բայց ճշմարտությունը իրեն ի վերջո ջրի երես կբերի, և ոչ ոք արդեն դրա հետ ոչինչ անել չի կարողանա: Պետք է, որ բոլորը ընդունեն դա, որպեսզի փորձեն ուղղել անցյալի սխալները, որի պատճառով մենք դառել ենք <<թշվառ ու դժբախտ ժողովուրդ>> : Պետք է դաս քաղել ամեն մի սխալ բանից, բացի այդ պետք է գտնել և օգտագործել անցյալում կատարված ճիշտ արարքները: Ինչն էլ որ ընդունում ենք կամ գովում, չպետք է լինի ամեն պատահական բան: Պետք է հասկանանք, թե ինչի է դա արժանի, ինչու համար պետք է դա ընդունել, և միայն նոր ընդունել, այլ ոչ թե ընդունել նրա համար, որ բոլորը ընդունում են:
«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։
Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:
Ես կարծում եմ, որ խիստ կերպով կարող են քննադատել այն մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են դա հիմնավորված անել: Ես անձամբ չեմ սիրում խիստ քննադատել, բայց երբ ինչ որ ակնհայտ սխալ եմ տեսնում, փորձում եմ թույլ կերպով քննադատել: Ես չեմ վախենում խիստ քննադատելուց, այլ ուղղակի դրա կարիքը չեմ զգում: Ինձ քննադատողներին ընդունում եմ շատ սովորական, երբ նրանց ասածը իսկապես ճիշտ է լինում: Ճիշտ է այդ պահին ես մի փոքր նեղվում եմ, բայց հետո հասկանում եմ, որ քննադատողն իսկապես ճիշտ է նկատել իմ սխալը, և ուրախանում եմ, որ այսուհետ կարող եմ նման սխալներ թույլ չտալ:
Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:
Ես կարծում եմ, անհրաժեշտության դեպքում քննադատություն պետք է անել: Սակայն այն պետք է լինի կառուցողական և չկրի անձնական բնույթ: Ես ինձ քննադատում եմ այն ժամանակ, երբ իմ առջև դրված նպատակիս չեմ հասնում, կապ չունի դա փոքր գործ է, թե լուրջ: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել, որոնք խոչնդոտել են հաջողության հասնելուն, և աշխատում եմ դրանք այլևս չկրկնել հաջորդ անգամ: Ես այդպես եմ առաջ շարժվում, և կարծում եմ, որ բոլորը պետք է իրենց քննադատելով առաջ գնան:
Միսաք Մեծարենց <<Սիրերգ>>, արտասանում է Սիրանուշ Ասատրյանը:
Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին: Ահա առաջադրանքներից մեկը:
257. Տեքստն իբրև զրույց փոխադրի´ր:
-Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:
-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:
-Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը. հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:
-Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված:
-Եվ ճիշտ են արել. դա շատ համով է:
258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի):
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով,օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմննրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում:
259. Հարցեր գրի´ր` ուղղված այն ուսուցչին, որի դասավանդած առարկան չես կարևորում (փորձի´ր հասկանալ, թե նա ինչո´ւ է ընտրել այդ առարկան, դպրոցում ինչո´ւ են անցնում, ուրիշ երեխաներ ի´նչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ և այլն): Այդ հարցերը տո´ւր ուսուցչիդ, այդ առարկան դասավանդող այլ ուսուցչի և հրցազրույցը գրի´ առ:
Ես բոլոր առարկաներն էլ կարևորում եմ: Բոլորն էլ սովորում եմ հետաքրքրությամբ: Ուրիշ հարց է, երբ հավես չեմ ունենում սովորելու, որտեղ առարկան ընդհանրապես կապ չունի: Հավես չունենալու պատճառով մեկ-մեկ առարկան թվում է անհետաքրքիր, անպետք և ձանձրալի: Հավես չունենալու պատճառով ամեն ինչն էլ կարող է ձանձրալի և անկարևոր թվալ:
260. Փոխադրի´ր` ուրիշ ուղղակի խոսքերն անուղակի դարձնելով:
Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին.
- Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
- Բոլորովին,- պատասխանեց Էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
- Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց Էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
Մի անգամ քննություններից առաջ Էյնշտեյնին հարցրին, թե դժվար է լինելու քննության հարցերը: Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, և ասաց, որ տալու է ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Հետո ասացին, որ եթե նա այդպես անիի, միևնույն պատասխանները կլսի: Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ իր սիրելի գործընկերները սխալվում են, հետո ասաց, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
Write a comment