1936թ.-ին բրիտանական տեղեկատվական հեռուստաընկերությունը (BBC) կազմակերպեց առաջին կանոնավոր հասարակական հեռարձակումը: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց մասսայական ինֆորմացիայի այս նոր միջոցի տարածմանն ու զարգացմանը:
ԱՄՆ-ում սկզբնական շրջանում հեռուստատեսությունը առանձնապես ժողովրդականություն չէր վայելում: Մարդիկ նախընտրում էին ռադիո լսել: Սկզբում հեռուստատեսությունը սև ու սպիտակ էր, պատկերը փոքր և ոչ հստակ, և ձայնն էլ հեռու էր բավարար լինելուց: Սակայն 1950թ.-ին հեռուստատեսությամբ սկսեցին հաղորդել ԱՄՆ-ի բեյսբոլի գավաթակիրների առաջնության խաղերը: Շատ ամերիկացիներ տարված նայում էին այդ հեռարձակումները, իսկ հետո որոշեցին ձեռք բերել սեփական հեռուստացույցները:
Առաջին հեռուստատեսային հաղորդումները (հիմնականում կատակերգություններ, դրամաներ, սերիալներ) ստեղծվում էին ռադիոբեմադրությունների հիման վրա: Հետո հայտնվեցին ոստիկանական քրոնիկոնը, խաղային ծրագրերը, սպորտային ծրագրերը, նորությունները, ֆիլմերը, մանկական հաղորդումներ և այլն:
Հեռուստատեսային ընկերությունները` գործնական հարաբերություններով միացյալ կայանների խմբեր, ստանում էին եկամուտ վաճառելով եթերային ժամանակը տարբեր կոմերցիոն ընկերություններին: Հեռուստաընկերությունների մեծամասնությունը մինչ այժմ էլ գոյություն ունի շնորհիվ գովազդից ստացած եկամուտների:
Հեռուստատեսային հեռարձակումը աշխատում է մոտավորապես նույն սկզբունքով, ինչ որ ռադիոն: Հատուկ սարքավորման օգնությամբ նկարը և ձայնը փոխակերպվում են էլեկտրական ազդանշանների: Այդ ազդանշանները տարածվում են ռադիոալիքների տեսքով կամ ստորգետնյա մալուխների միջոցով: Առաջին դեպքում ազդանշաններն ընդունում է անհատական հեռուստատեսային ալեհավաքը: Հետո նրանք մտնում են հեռուստացույց, որը նորից վերածում է էլեկտրական ազդանշանները պատկերի և ձայնի:
1960-ականների կեսերին լայն տարածում գտավ գունավոր հեռուստատեսությունը, 1970-ականներին` մալուխայինը: 1980-ական թվականներին բոլորին հասանելի դարձան տեսաերիզներով տեսաձայնագրիչները, իսկ 1990-ականների վերջերին նրանց սկսեցին դուրս մղել DVD-նվագարկիչները: 20-րդ դարի վերջին տասնամյակում ի հայտ եկավ բարձր հստակությամբ թվային հեռուստատեսությունը, որը ապահովում է պատկերի և ձայնի լավ որակ:
Եվս մեկ քայլ առաջ դարձավ արբանյակային հեռուստատեսությունը, որը հաղորդումները հեռարձակում էր մերձերկրային ուղեծրի վրա գտնվող արբանյակի միջոցով:
Տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում կատարելագործվում են, սակայն մի բան անփոփոխ է՝ աշխարհը ճանաչելու մարդկային ցանկությունը, և հեռուստատեսության դերը դրանում անվիճելի է:
Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը,
աղբյուրը՝ http://www.minipedia.org.ua/televidenie-mir-v-yashhike/
Write a comment
Sergey (Thursday, 10 November 2016 12:33)
Я не знаю на каком языке писать http://nindzyago.com.ua/