Սահմանել Կիլիկիայի հայկական պետության պատմությանն առնչվող յոթ հասկացություն

Սահմանել Կիլիկիայի հայկական պետության պատմությանն առնչվող յոթ հասկացություն;

1.      Թագավորական դրամ- Կիլիկիայի թագավորությունում թողարկված արծաթե դրամ, որը օգտագործել են նաև այլ երկրներում:

2.      Խաչակրաց արշավանքներ- Եվրոպայի քրիստոնյա մի շարք երկրների կողմից կազմակերպված արշավանքներ, որոնց նպատակն էր ազատագրել սուրբ երկիրը (Երուսաղեմը, Պաղեստինը) մուսուլմաններից:

3.      Ռուբինյան իշխանություն-հայ իշխան Ռուբենի կողմից 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրած իշխանություն:

4.      Ունիթորներ (միարարներ)- հայ իշխանությամ մեջ մի խմբավորում, որը փորձում էր Հայոց եկեղեցին միավորել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ:

5.      Հայրենատեր-բերդատեր իշխան- այն իշխանը, որ ուներ տիրույթներ, որոնց տիրում էր ժառանգաբար՝ որպես սեփականություն:

6.      Խնամակալ (պայլ)- թագավորի առաջին խորհրդականն էր, ով փոխարինում էր նրան բացակայության դեպքում, իսկ թագավորի անչափահասության դեպքում ամբողջ երկրի խնամակալն էր:

7.      Ասպետ(ձիավոր)-բանակում աստիճան, որը աստանալու համար պետք էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից:

Write a comment

Comments: 0