Բնութագրել Մլեհին եւ նրա քաղաքականությունը

Կիլիկյան Հայաստանի Մեծ իշխան, Լևոն Ա Ռուբինյանի որդին: Հայրենանվեր գործիչ է եղել, իր ամբողջ ուժը ծառայեցրել ազգին ու պետականությանը: Իր եղբայր Ստեփանեի հետ ավելի քան երեք տասնամյակ գլխավորել է հայկական բանակը, եռանդուն աջակցել Թորոս Բին՝ երկրի ազատագնման և պետականության կայունացման գործերում։ Հռչակվել է քաջությամբ, հմուտ դիվանագիտությամբ և հեռատեսությամբ։ Փորձել է պայքարել բյուզանդացիների և խաչակիրների դեմ, որոնք գրավել էին ծովեզրյա մի շարք շրջաններ: Այդ պատճառով Թորոս Բ-ն, որը դեմ էր առճակատման, աքսորել էր նրան երկրից: Դառնալով իշխան նա համագործակցեց հարևան Հալեպի մահմեդական հզոր ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց կարևորագույն բերդերը, այնուհետև Բյուզանդիայից ազատեց ծովափնյա շրջանները: Մլեհը առաջնորդվեց ոչ թե կրոնակցության, այլ շահերի ընդհանրության սկզբունքով: Նա իր հարևանի ուժը խելացի կերպով օգտագործեց ի օգուտ սեփական երկրի: Մլեհը նաև վճռական էր իշխանության կենտրոնացման գործում՝ շնորհազրկում ու աքսորում էր կենտրոնախույս բոլոր ազնվականներին: Նրա քաղաքականությունն ու բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը:

Write a comment

Comments: 0