Մի քանի գույներ կան, որոնք կապված են Սուրբ Ծննդյան հետ: Հիմնականում օգտագործվում են կարմիրը, կանաչը և ոսկեգույնը: Իսկ ինչո՞ւ հենց այդ գեւյները, և ի՞նչ են դրանք խորհրդանշում:
Գույները և դրանց նշանակությունները հիմնականում գալիս են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպաների սովորույթներից և ավանդություններից: Այնտեղ Սուրբ Ծնունդը գտնվում է ձմռան մեջտեղում, երբ շատ մութ ու ցուրտ է:
Կանաչ
Մշտադալար բույսերը, ինչպիսին են փշարմավը և բաղեղը, շատ վաղուց օգտագործվում են զարդարելու և պայծառացնելու շինությունները մութ ու երկար ձմռան ժամանակ: Դրանք նաև հիշեցնում են մարդկանց, որ գարունը կգա և ձմեռը հավիտյան չէ:
Հռոմեացիները Հունվարի ընթացքում փոխանակվում են մշտադալար ճյուղերով միմյանց հետ, որպես հաջողության նշան:
Հին Եգիպտացիները իրենց տուն էին բերում արմավենու ճյուղերը ձմռան կեսերի փառատոնների ժամանակ:
Մեր օրերին կանաչ գույնի ամենատարածված օգտագործումը Տոնածառերն են:
Կարմիր
Սկզբից կարմիր գույնը Սուրբ Ծննդի ժամանակ օգտագործում էր որպես Դրախտի ծառի վրայի կարմիր խնձորներ: Դրանք խորհրդանշում են Ադամի ընկնելը Երկրի վրա: Հին ժամանակներում տոնածառները զարդարում էին
կարմիր խնձորներով: Հետագայում դրանք փոխարինվեցին տարբեր գույների ապակե գնդերով:
Կարմիրը նաև բաղեղի հատապտղի գույնն է: Այն խորհրդանշում է Հիսուսի արյունը, երբ որ նա մահացավ խաչի վրա:
Եպիսկոպոսները նույնպես կարմիր էին հագնվում: Այդպիսի հանդերձանք հագել էր Սբ. Նիկոլասը, որը հետո դարձել է նաև Ձմեռ պապիկի համազգեստը:
Ոսկեգույն
Ոսկեգույնը Արևի և լույսի գույնն է, որոնք շատ կարևոր են մութ ձմռան համար: Ոսկեգույնն ու կարմիրը կրակի գույներն են, որով մենք տաքանում ենք:
Ոսկեգույն էր նաև իմաստունների կողմից մանուկ Հիսուսի համար բերված նվերներից մեկը: Ավանդությանը համաձայն իմաստուններին ճանապարհը ցույց տվող աստղը նույնպես ոսկեգույն էր:
Սպիտակ
Արևմտյան մշակույթում սպիտակը հաճախ կապված է մաքրության և խաղաղության հետ:
Ձմռան ձյունը նույնպես շատ սպիտակ է:
Սպիտակ թղթե վաֆլիները սովորաբար օգտագործվում էին Դրախտի ծառը զարդարելու համար:
Սպիտակ թղթե վաֆլիները խորհրդանշում են այն հացը, որը կերվել է եկեղեցական պատարագի ժամանակ: Այդ ժամանակ քրիստոնյաները հիշում են, որ Քրիստոսը իրենց համար է մահացել:
Սպիտակը օգտագործվում է շատ եկեղեցիներում, ինչպես Սուրբ Ծննդի գույն: Նրանք ծածկում են խորանը սպիտակ կտորով:
Կապույտ
Կապույտ գույնը հաճախ կապում են Մարիամ աստվածածնի հետ: Միջնադարում կապույտ ներկը ավելի թանկ էր, քան ոսկին: Այդ պատճառով կապույտ հանդերձանք կարող էին հագնել միայն թագավորական ընտանիքները, կամ շատ հարուստ մարդիկ: Մարիամ աստվածածնին հիմնականում նկարում են կապույտ զգեստով, որպեսզի ցույց տան, որ նա շատ կարևոր մարդ էր:
Կապույտը նաև խորհրդանշում է երկինքն ու դրախտը:
Որոշ եկեղեցիներ պատարագի ժամանակ խորանը ծածկում էին կապույտ կտորով:
Write a comment