Երևանի արձանները

  • Ականավոր անձանց հուշարձաններ

    1. Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
  • Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է, ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
  • Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։
  • Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
  • Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Ղուկաս Չուբարյանն ու Արա Սարգսյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

  1. Սայաթ-Նովա - մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականին Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
  2. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց։
  3. Մովսես Խորենացի - բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց։
  4. Միքայել Նալբանդյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
  5. Ավետիք Իսահակյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։
  1. Մեսրոպ Մաշտոց - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
  2. Մխիթար Գոշ - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։
  3. Ալեքսանդր Թամանյան - բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։
  4. Ալեքսանդր Գրիբոյեդով - բազալտ և գրանիտ, հեղինակը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյան։ Տեղադրվել է 1974 թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։։
  5. Եղիշե Չարենց - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։։
  6. Առնո Բաբաջանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանէ, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։
  1. Մարտիրոս Սարյան - մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
  2. Հակոբ Մեղապարտ - գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
  3. Արմեն Տիգրանյան - բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
  4. Կոմիտաս - բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայիդիմաց։
  5. Վիլյամ Սարոյան - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։
  1. Սուրեն Սպանդարյան - բրոնզ, հեղինակը Թադևոս Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։
  2. Մովսես Խորենացի - տուֆ, հեղինակը Ա. Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  3. Արամ Խաչատրյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է 1999 թվականին ՖիլհարմոնիայիԱրամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։
  4. Ալեքսանդր Մյասնիկյան - հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ՝ Անգլիական) և Մանկական այգիների միջև։
  5. Գևորգ Էմին - բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում։
  1. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև - բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
  2. Հովհաննես Այվազովսկի - բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
  3. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  1. Դավիթ Անհաղթ - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է 1985 թվականին Երևանի Նոր Զեյթունվարչական շրջանում։
  2. Վահան Թեքեյան - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1990 թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։
  3. Վահան Տերյան - բազալտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։

Հեծյալների արձաններ

  1. Սասունցի Դավիթ - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի։ Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա։ Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը։ Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է։Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում՝ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը։
  2. Վարդան Մամիկոնյան - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է։
  3. Գայ (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում։
  4. Անդրանիկ Օզանյան - բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002 թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց։
  5. Հովհաննես Բաղրամյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

Կիսանդրիներ

  1. Տիգրան Պետրոսյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1989 թվականին Օղակաձև այգում՝ Շախմատի տան դիմաց։
  2. Անդրեյ Սախարով - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան։ Տեղադրվել է 2001 թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։
  3. Սայաթ-Նովա - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։
  4. Մաքսիմ Գորկի - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։
  1. Նար-Դոս - բազալտ, հեղինակը Սամվել Մանասյանն է։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։
  2. Հունան Ավետիսյան - բրոնզ, բազալտ, հեղինակը Թերեզա Միրզոյանն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։
  3. Լևոն Օրբելի - բազալտ, հեղինակը Գաբրիել Եփրեմյանն է։ Տեղադրվել է 1972 թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։
  4. Վահան Տերյան - մարմար, հեղինակը Արշամ Շահինյանն է։ Տեղադրվել է 1964 թվականին № 60 դպրոցի առջև։
  5. Ալեքսանդր Շիրվանզադե - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է 1958 թվականին № 20 դպրոցի առջև։
  6. Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն է։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։

Հայոց արքաների արձաններ[

  1. Արգիշտի Ա - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Էդվարդ Բասրոյան։ Տեղադրվել է 2002 թվականին Էրեբունի հրապարակում,Էրեբունի թանգարանի շենքի դիմաց։
  2. Տիգրան Մեծ - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռազմիկ Օհանյանը։ Տեղադրվել է 2004 թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ։
  3. Տրդատ Ա - տուֆ, հեղինակը Ռաֆիկ Սարգսյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։

Թեմատիկ արձաններ

Խորհրդանիշ արձաններ

  1. Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1967 թվականին ԵրևանումՀաղթանակի այգում։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։
  2. Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան։ Տեղադրվել է 2004 թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։
  3. Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը Ստեփան Թարյանն է։ Ստեղծվել է 1947 թվականին, տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։
  1. Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Տեղադրվել է 2001 թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։
  2. Մելամաղձություն - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ Աշոտ Կարապետյան։ Ստեղծվել է 1959 թվականին, տեղադրվել է 2003-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոնի շենքի դիմաց։
  3. Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է 1965 Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։

Առասպելական հերոսներ

  1. Վահագն Վիշապաքաղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1969 թվականին Մաշտոցի պողոտայում, այժմ Ծովակալ Իսակովի պողոտայում է։
  2. Հայկ Նահապետ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում։
  3. Տորք Անգեղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքի երկրորդ և չորրորդ զանգվածների միջև։
  4. «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան - տրավերտին, հեղինակը` Վիգեն Ավետիս։ Տեղադրվել է 2008 թվականին Երևանում Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց։

Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ

  1. Քրիստոսի ձեռքեր - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է 1967 թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»։
  2. Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։
  3. Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
  4. Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ՝ Բ. Սարգսյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
  5. Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։ Տեղադրվել է 2000 թվականին, Շերամի փողոցում։
  1. Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Տեղադրվել է 2000 թվականին, ՀՀ նախագահի նստավայրի առաջ։ 2011-ին տեղափոխվել է շենքի հետնամաս։
  2. Սուրբ Ընտանիք - պղինձ, քանդակագործ՝ Գ.Գևորգյան։։ Տեղադրվել է 1987 թվականին, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակում։
  3. Խորհրդավոր ընթրիք - տուֆ, քանդակագործ՝ Ա. Բաբայան։։ Տեղադրվել է 2003։
  4. Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից - տուֆ, քանդակագործ՝ Յուրիկ Սամվելյան։ Տեղադրվել է 2003 թվականին։

Գրական և կինոյի հերոսներ

  1. Պեպո - բազալտ, հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնիմոտ՝ Անգլիական այգում։
  2. Տղամարդիկ - բրոնզ, պատկերված են Էդմոնդ Քեոսայանի նույնանուն կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Տեղադրվել է 2007 թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քեոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին։
  3. «Անուշ և Սարո» - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։

Այլ թեմաներ

  1. Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։ Այժմ կրկին Աբովյան փողոցում է։
  2. «Հռոմեացի զինվոր» - բրոնզ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2005 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
  3. «Կատու» - բրոնզ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
  4. Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է 1985 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։

Հանված արձաններ

  1. Վլադիմիր Լենին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Լևոն Վարդանյան։ Տեղադրվել է 1940 թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ), հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք 1991 թվականին։
  2. Իոսիֆ Ստալին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1950 թվականին Երևանում Հաղթանակի այգում, հանվել է 1962 թվականին։ Առանց պատվանդանի արձանի բարձրությունը 17 մետր էր։
  3. Մեշադի Ազիզբեկով - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է 1932 թվականին Երևանում Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է 1988 թվականին։
  4. Ղուկաս Ղուկասյան - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Հայկ Ասատրյան։ Տեղադրվել է 1935 թվականին Աբովյան փողոցի վրա՝Երևանի պետական համալսարանի դիմաց, պայթեցվել է 1990 թվականին։
  5. Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել է 1990-ական թվականներին։
  1. Խաղաղության աղավնի - բրոնզ, հեղինակը Հակոբ Իշխանյանն է, տեղադրվել է 1974 թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայյում, Գայի արձանից փոքր ինչ ներքև, հանվել է 1990-ական թվականներին։
  2. Ադամ ու Եվա - տուֆ, քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է 1980 թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է 2009 թվականին։

Write a comment

Comments: 3
  • #1

    Larry Fox (Monday, 24 October 2016 07:38)

    Դուք փորձել է ձեռք բերել վարկեր բանկերից առանց հաջողության: Շտապ անհրաժեշտ է գումար է դուրս գալ պարտքի. Հաղորդագրություն փակցնելուց համար պետք է գումար ընդլայնման կամ հաստատման ձեր սեփական բիզնեսի: Ստանալ վարկ մեկի Մեծ Բրիտանիայի առաջատար վարկային ընկերություններին: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել էլեկտրոնային փոստով: larryfox2016@hotmail.com

  • #2

    źródło (Monday, 16 January 2017 15:24)

    korumpować

  • #3

    Percival hess (Monday, 03 April 2017 23:07)

    Ողջույն բոլորին
    Ամսաթիվ. Պարոն Percival Hess, մասնավոր վարկ պարտատեր

    դուք պետք է հիփոթեքային վարկ է գնել մի տուն, հող, մեքենա, կամ դուք ֆինանսապես ներքեւ.
    մենք տալիս ենք, որ վարկը ժամը 3% տոկոսադրույքով:
    դուք պետք է վարկ է սկսել բիզնես.
    ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ այսօր
    percivalhessfinance@yahoo.com կամ
    percivalhessloanfinance@gmail.com
    Նկատի ունենալ, որ միայն լուրջ մարդիկ կարող են ստանալ այս վարկի ստացումը մեզանից

    Մենք սպասում ենք Ձեր պատասխանը շուտով

    շնորհակալություն
    Percival Hess