Ես Սիրանուշն եմ: Իմ կարծիքով հետաքրքիր բնավորություն ունեմ: Շատ եմ սիրում ընտանիքս, հարազատներիս և բնություն: Սիրում եմ հանգիստս անցկացնել բնության գրկում: Շատ եմ սիրում ծովափը: Սիրում եմ ալիքների ձայնը, թե ինչպես է այն կլորանում բարձրանում, փրփրում ու զարկվում քարքարոտ գետնին: Եվ ինչը զարմանալի է այդպես անդադար, մեծ ու փոքր: Սիրում եմ ժամանակս անցկացնել հանդրատ վայրերում: Չեն սիրում մեծ խմբեր, ամբոխներ: Չեմ սիրում համերգների մասնակցել: Իմ ուզած համերգը դիտում եմ տանը՝ ինտերնետով: Հակառակ դրան սիրում եմ ֆիլմեր դիտել կինոթատրոնում:
Ունեմ շատ զբաղմունքներ, բայց հիմնականում օրս անցկացնում եմ համակարգչի առաջ: Սիրում եմ նկարել, պատմություններ հորինել, գրել: Սիրում եմ պարել, հաճախում եմ պարի խմբակի և տանը նույնպես պարում եմ: Տանը ազատ ժամանակ նկարում եմ և ֆիլմեր եմ դիտում: Ես դժվարությամբ եմ նոր իրադարձությունները ընդունում: Նույնիսկ դասացուցակի փոփոխության հետ դժվար եմ համակերպվում: Փոքր ժամանակ մենք ընտանիքով ամեն տարի հանգստանում էինք Սևանա լճում: Մենք ամեն տարի նույն լողափն էինք գնում և երբ հայրիկս ասաց, որ ուզում է գնալ ուրիշ լողափ ես համառում էր, չէի ուզում, գուցե վախենում էի: Բայց երբ գնացինք, նոր լողափը ավելի լավը դուրս եկավ: Երբ որ մի քիչ մեծացա մենք սկսեցինք գնալ Սև ծով: Երբ որ ինձ այդ լուրը հայտնեցին, իմ պատասխանը միանշանակ եղավ ոչ: Ես չէի ուզում գնալ այնտեղ, դժվարանում էի պատկերացնել ուրիշ տեղ: Բայց չեմ փոշմանել որ գնացինք և հիմա զարմանում եմ, թե ինչպես կարելի էր այդպիսի տեղից հրաժարվել:
Write a comment
սիրանուշ (Wednesday, 13 May 2015 18:11)
շատ լավնա ու իմ անունելա սիրանուշ
tani sex telefon (Monday, 16 January 2017 11:38)
zwędziwszy