The Wind
by Robert Louis Stevenson
I saw you toss the kites on high
And blow the birds about the sky;
|
Քամին
Ռոբերտ Լուիս Սթեվենսոն
Ես տեսա դու վեր ես նետում օդապարուկները,
Քշում ես երկնքի թռչունները:
Ինչպես զգեստները խոտի վրայով՝
Վազում ես դու իմ գլխի վրայով:
Օ՜, ամբողջ օրը փչող քամի,
Ես լսում եմ քո երգը հիանալի:
Ես տեսա դու շատ բաներ ես անում,
Բայց միշտ ինչո՞ւ ես թաքնվում:
Ես զգացի քո ուժը, ես լսեցի քո կանչը,
Բայց չտեսա քեզ:
Օ՜, ամբողջ օրը փչող քամի,
Ես լսում եմ քո երգը հիանալի:
Դու շատ սառն ես և ուժեղ,
Մե՞ծ ես, թե փո՞քր՝ իմ տարիքի
Ինձնից հզոր պատանի,
Թագավո՛րն ես անտառի:
Օ՜, ամբողջ օրը փչող քամի,
Ես լսում եմ քո երգը հիանալի:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի:
Write a comment