Սեպտեմբերի 20-ին, մի խումբ սովորողներով գնացին դեպի Աբովյան քաղաք, բարձրանալու Հատիս լեռը: Լեռը շատ զառիվայր էր: Այնտեղ շատ էյին չոր խոտը և քարերը: Երբ ոտքտ դնում էյիր քարերին կամ չոր խոտին սայթաքում էյիր: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել և հրվելուց առաջ ստուգել արդյոց ապահով է, թե ոչ: Առավոտյան այնքան ցուրտ էր այնտեղ, որ կարծեցինք, թե այլևս չի տաքանա բայց մոտ մեկ ժամ անց եղանակը բավականին տաքացավ: Մենք մինչև վերջ չմագլցեցինք, որովհետև շատ վտանգավոր էր և ոչ բոլորն էին կարող շատ բարձրանալ: Բայց ինչքան որ բարձրացանք բավականին բարձր էր: Բարձրունքից հեռվում երևում էին տարբեր գյուղեր և Աբովյան քաղաքը: Այնտեղ գեղեցիկ բնության տեսարաններ չկային, որովհետև շուրջ բոլորը չորացած խատ էր: Հատիսի լանջի վրա կար նաև մի քարանձավ, բայց մենք չայցելեցինք:
Մոռացա նշել, որ սարը բարձրանալուց առաջ մենք նախաճաշեցինք: Երկար ճանապարհից հետո քաղցած էինք:
Բարձրունքը հաղթահարելուց հետո գնացինք Աբովյան քաղաքի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցին: Շատ գեղեցիկ և տպավորիչ եկեղեցի էր:
Լի և հագեցած օրվանից հետո հոգնած վերադարձանք տուն: Ես այնքան հոգնած էի, որ վերադռանալուն պես միանգամից գնացի քնելու...
Write a comment
Գոհարիկ (Sunday, 21 September 2014 18:20)
Լավն են նկարները, բայց լավ կլիներ վերնագրեիր դրանք:
Սիրանուշ Ասատրյան (Sunday, 21 September 2014 18:32)
Շնորհակալություն Գոհարիկ, կփորձեմ բոլորը անխտիր, հատկապես վերջինը որ հաստատ...))
Obat kuat untuk pria saat berhubungan intim (Tuesday, 22 November 2016 20:00)
Thanks for your valuable information. It really gives me an insight on this topic. I'll visit here again for more information.
sextelefon (Tuesday, 17 January 2017 19:50)
egalitarny