Հետաքրքիր թիթեռնիկները
<<Նրանք երկնքի հիանալի նվեր են: Այդ պատժառով այդպիսի նվերը արժանի է կայսրուհուն: Մի՞ թե զարդերի ադամանդները կհամեմատվեն Արարչի ստեղծածի հետ:>>
Այդպես էր բացատրում Եվգենյան, Ֆրանսիայի կայսր՝ Նապոլեոն III կինը, թե ինչու իր ստացած բոլոր նվերներից ամենից շատը ուրախացավ կենդանի թիթեռնիկների համար:
Եվգենյան արտասովոր քաղաքական գոծիչ էր, մեկը այն ժամանակվա առաջին գեղեցկուհիներից, նորաձևության օրենսդիր, թիթեռների գնահատող, նորաձևություն դարձրեց ձմեռային այգիներում թիթեռներ պահելը, նաև կենդանի թիթեռներից հրավառություններ:
Եվգենյայի պատվին անվանվել է թիթեռների մի տեսակը:
Գունավորման բազմազանությամբ թիթեռները չունեն մրցակից: Ամենամեծ թիթեռի թևերի բացվածքը 30 սմ է, իսկ ամենափոքրինը՝ 2 սմ: Մի կարգի սահմաններում մասշտաբների այդպիսի բազմազանությունչկա կենդանիների ոչ մի դասում:
Շատ ժամանակակից տեխնոլոգիաներ թիթեռների բացառիկ նվերն են: Գիտնականները բացահայտել են թիթեռների թեփուկավոր թևերի գաղտնիքը: Նրանք բարձրացնում են թռչողականությունը, պահպանում են ջերմային հավասարակշռությունը: Եվ ահա, խնդրեմ մարդիկ, ստացեք ավիածածկույթ, որը կտրուկ իջեցնում է ուղղաթիռների թրթռումը և պտուտակների աղմուկը, բարձրացնում է վեր բարձրանալու արագությունը և շարժունակությունը:
Եվ նաև գերշարժուն պարաշյուտներ: Եվ գաղափարներ տեխնիկայի սառեցման նորագույն միջոցների համար:
Ինչ վերաբերվում է գունավորմանը, պարզվում է՝ թիթեռների թևերի այդպես կոչված օպտիկական թեփուկները կառուցված են ավելի հուսալի և աշխատում են ավելի այդյունավետ, քան ժամանակակից լուսադիոդները որակյալ հեռուստացույցներում և մոնիտորներում:
Քանի որ խոսում ենք թեփուկավոր միջատների օգտակարության մասին, հիշենք, որ նրանք բույսերի լավագույն (մեղուներից հետո) փոշոտողներն են: Ծաղիկների շատ տեսակներ փոշոտվում են միայն թիթեռների որոշակի տեսակներով: Հուքը բնական մետաքսի և չեսուչայի համար – դա նվեր է համապատասխանաբար շերամի և չինական կաղնու սիրամարգաչկիկ:
Շատ բաների համար թիթեռները արժանի են հարգանքի:
Թիթեռները մարմնավորում են մեր նվիրական երազանքները: Ով չի ուզենա լինել գեղեցիկ, ազատ, երջանկությամբ թևավորված! Նրանք հիշեցնում են մեզ, որ կյանքը վաղանցուկ է, ինչու՞ այն ծախսել վհատության վրա: Ընդունեք ամեն օրը որպես նվեր, ուրախացեք և ուրախացրեք ուրիշներին:
Աստված, դու իրակա՞ն ես
Երեխան շշնջաց <<Աստված, խոսիր ինձ հետ>>, և անտեռներն ու դաշտերը երգեցին, բայց երեխան չլսեց:
Երեխան բացականչեց <<Աստված, խոսիր ինձ հետ>>, և կայծակը տարածվեց ամբողջ երկնքում, բայց երեծան չլսեց:
Երեխան շուրջը նայեց և խնդրեց <<Աստված, թույլ տուր ինձ տեսնել Քեզ>>, և աստղը պայծառ շողաց, բայց երեխան չնկատեց:
Երեխան պահանջեց <<Աստված, ինձ հրաշք ցույց տուր>>, և նորածինը լույսաշխարհ եկավ, բայց երեխան չգիտեր:
Երեխան հուսահատ բղավեց <<Աստված, դիպչիր ինձ, ցույց տուր, որ դու այստեղ ես>>: Աստված ներգև իջավ և դիպչեց երեխային:
Բայց երեխան քշեց թիթեռը և գնաց ոչինչ չհասկանալով:
Write a comment
sex telefon (Monday, 16 January 2017 13:48)
oznajmiwszy
love spell (Saturday, 21 January 2017 11:28)
niewytyczony