Ֆրանսիայում խիստ զարգացած է գյուղատնտեսությունը՝ Ֆրանսիան պատմականորեն գյուղատնտեսական ապրանքների կարևոր արտադրող է:
Նախադրյալները՝բերրի հողերի մեծ ծավալ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ԵՄ (եվրոմիություն) սուբսիդավորում:
Զարգացած ճյուղերը՝
Բուսաբուծություն՝ցորեն, գարի, եգիպտացորեն, խաղող (վարդագույն և կարմիրգինիներ), կարտոֆիլ, բանջարեղեն, մերձարևադարձային մշակաբույսեր (հարավում), ծաղիկներ (օծանելիքի արտադրության համար):
Անասնապահություն՝թռչնամիս, տավարի և խոզիմիս, կաթնամթերք:
Դերը երկրի կյանքում և տնտեսության մեջ՝ գյուղատնտեսությունը շատ կարևոր բնագավառ է Ֆրանսիական տնտեսության համար, ակտիվ բնակչության 3.5%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսության բաժնեմասը Ֆրանսիայի ՀՆԱ-ում (համախառն ներքին արդյունք) կազմում է մոտ 4.2% 2005-ի դրությամբ: Ֆրանսիան խոշորագույն գյուղատնտեսական արտադրողը է Եմ-ում և ամենամեծ արտահանողը (արտադրում է ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի 20%-ը) և աշխարհդի երրորդ խոշորագույն գյուղատնտեսական արտադրանքի արտահանողը։
Write a comment